Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արսեն Հակոբյանի՝ «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմն ապրիլյան քառօրյա պատերազմի, դրա առաջացման պատճառների և քաղաքակիրթ աշխարհի լռության մասին է: Ֆիլմում պատմական ակնարկ է արվում նաև Արցախի, Ադրբեջանի և Նախիջևանի մասին:
«Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» ֆիլմի ցուցադրությունից հետո կծավալվի զրույց-քննարկում: Արսեն Հակոբյանն ավարտել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը: Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է: Մուտքն ազատ է: